Գյումրիում տեղի ունեցած դեպի հետ կապված ՀՀԿ-ն հայտարարություն կանի. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:24 16/01/2015

Գյումրիում տեղի ունեցած դեպի հետ կապված ՀՀԿ-ն հայտարարություն կանի. «ՀԺ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ուշ երեկոյան «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է Գյումրիի հարցը և համապատասխան հայտարարություն է սպասվում:

«Ամեն բան արվում է, աշխատված է այդ ուղղությամբ, դատավարությունը պետք է լինի մեզ մոտ: Ամեն ինչ իրավական դաշտում է, դրա համար իմպերատիվ բան չի ասվում, բայց գնում է դրան: Չկա մի իշխանավոր, մի քաղաքացի, որ դա չցանկանա: Կարծում եմ, կլինի համապատասխան հայտարարություն: Դատախազն արդեն հայտարարություն արել է, բայց վերջնական հայտարարությունը դատախազի կողմից կլինի»,-ասել է Բաղդասարյանը:

-Այսինքն Պերմյակովին կփոխանցե՞ն հայկական կողմին:
-Համատեղ քննություն կկատարեն, և ամեն բան պետք է արվի, որպեսզի ամեն ինչ լինի մեր օրենքներով և Հայաստանում:

-Իսկ պատիժը ՀՀ-ու՞մ կկրի:
-Բոլորը տարվում է այդ ուղղությամբ, կլինեն համապատասխան հայտարարություններ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Գյումրիում տեղի ունեցած դեպի հետ կապված ՀՀԿ-ն հայտարարություն կանի. «ՀԺ»