Ռուսաստանում էբոլայի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել
Աշխարհում
14:14 17/01/2015

Ռուսաստանում էբոլայի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել

Ռուսաստանում էբոլայի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել: Բոլոր դեպքերում ախտորոշումը չի հաստատվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովային:

«Դիտարկման ամբողջ ժամանակահատվածում վարակիչ հիվանդության ախտանշաններով մոտ 40 մարդ է հոսպիտալացվել և հետազոտվել Էբոլա տենդի կասկածանքով: Բոլոր արդյունքները բացասական են, անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկված են»,- ասել է ՌԴ գլխավոր վարակաբանը:

Նշվում է նաև, որ երկրում գործում է ուղևորների մոնիտորինգի ծրագիր, որոնք երկիր են ժամանում Էբոլայի բռնկման երկրներից: 52 սուբյեկտներում կատարված դիտարկման ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստան է ժամանել այդպիսի 4,5 հազար մարդ:

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի համաճարակն սկսվել է Գվինեայում 2014 թ. փետրվարին: Ըստ ԱՀԿ-ի՝ Էբոլա համաճարակի զոհերի թիվը հասել է 8,2 հազարի, վարակվածների թիվը` 20,7-ի:


 

Placeholder
Ռուսաստանում էբոլայի կասկածանքով 40 մարդ է հետազոտվել