Մահացել է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը
Մշակույթ
10:00 17/01/2015

Մահացել է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը

«Քարը, ծառն ապրում են: Գիտությունն է դա հաստատում: Ամեն մեկն իր ճակատագիրն ունի, կյանքը: Եթե քո աշխատանքներում կարողանում ես ճիշտ դասավորել այդ ամենը, օգնում են քո ասելիքը տեղ հասցնելուն»,- խոսքերի հեղինակն է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը:

Ինչպես արվեստագետն է ասում՝ ամեն մեկն իր ճակատագիրն ունի, կյանքը: Ցավոք: Նա երկար կյանք չունեցավ:

Այսօր կկայանա Հերիքնազ Գալստյանի հոգեհանգիստը, վաղը հուղարկավորությունը:



Հերիքնազ Գալստյանը ծնվել է 1959 թ. Երևանում: 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը, Արա Հարությունյանի արվեստանոցը։ Մասնակցել և կազմակերպել է բազում խմբակային ցուցահանդեսներ։

«Հերիքնազ Գալստյանը հրաշալի մարդ էր, լավ ընկեր: Նա սիրում էր կյանքը: Ուներ բազմաթիվ ծրագրեր և երազանքներ:
Հերիքնազն ուներ յուրահատուկ ստեղծագործական ոճ: Իր ստեղծագործություններն էթնիկ հիմք ունեն: Պաշտում և մեծարում էր ազգային արվեստն իր բոլոր դրսևորումներով: Հերիքնազ Գալստյանն այն փոքրաթիվ արվեստագետներից է, ում մասին խոսելիս կարելի է ասել՝ հայկական ազգային արվեստը մեծ նվիրյալ կորցրեց… Իսկ մեր կորուստն անչափ է»,-Panorama.am-ի հետ զրույցում Հերիքնազ Գալստյանին ու նրա արվեստն այսպես ներկայացրեց քանդակագործ Նունե Թումանյանը:

 

Placeholder
Մահացել է քանդակագործ Հերիքնազ Գալստյանը