Հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում
Օրվա թեմա
10:46 17/01/2015

Հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում

Այսօր՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Տաշիրում, Աբովյանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում և Վայքում տեղում է ձյուն:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական նշանակություն ավտոճանապարհները բաց են:

 

Placeholder
Հանրապետության որոշ մարզերում ձյուն է տեղում