Հակառակորդը կիրառում է  60 և 82 մմ ականանետեր, սա նոր մակարդակ է.Ա. Հովհաննիսյան
Օրվա թեմա
10:25 19/01/2015

Հակառակորդը կիրառում է 60 և 82 մմ ականանետեր, սա նոր մակարդակ է.Ա. Հովհաննիսյան

Տավուշի մարզի սահմանին իրավիճակը մնում է լարված, անցած գիշեր հակառակորդը ինտենսիվորեն կրակել է: Panorama.am-ին այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը կիրառում է նաև 60 և 82 մմ ականանետեր, ինչն ըստ էության, նոր մակարդակ է: Այն հայկական կողմին կստիպի ձեռնարկել համապատասխան քայլեր»,-նշեց Ա. Հովհաննիսյանը:

Նա նաև ասաց, որ հունվարի 17-ին հակառակորդի կրակից զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
 

Placeholder
Հակառակորդը կիրառում է 60 և 82 մմ ականանետեր, սա նոր մակարդակ է.Ա. Հովհաննիսյան