Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
10:14 20/01/2015
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-5 աստիճանով. «ՀԺ»
Օդի ջերմաստիճանը մեր հանրապետության տարածքում կլիմայական նորմայից բարձր է 3-5 աստիճանով: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Դեռ դեկտեմբերի սկզբին «Հիդրոմետը» կանխատեսել էր, որ կլինի տաք և տեղումնառատ ձմեռ: Տեղումները սակայն, իրականում առատ չեն: Պատճառը ըստ Սուրենյանի, այն է, որ ցիկլոնները մեր երկրի տարածքը շրջանցում են արևմուտքից և անցնում Թուրքիայով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Placeholder