Դավիթ Բաբայան. «Եթե պատերազմ լինի, ուրեմն մենք հաջորդ հաղթանակը պետք է Բաքվում տոնենք». «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:00 21/01/2015

Դավիթ Բաբայան. «Եթե պատերազմ լինի, ուրեմն մենք հաջորդ հաղթանակը պետք է Բաքվում տոնենք». «Ժողովուրդ»

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանին տիրող լարված իրավիճակին՝ ասել է. «Մենք երբեք չենք բացառում պատերազմի վերսկսումը, որովհետև դա ճիշտ չէ, մենք միշտ պետք է պատրաստ լինենք, յուրաքանչյուր պահի: Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի. այսպիսի հայտնի խոսք կա: Մյուս կողմից կան մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են, որ շատ քիչ է պատերազմի վերսկսման հավանականությունը: Միջազգային հանրության և գերտերությունների համար ձեռնտու չէ նման պատերազմի վերսկսումը: Ուղղակի Ադրբեջանը շարունակելու է նման խախտումները, իսկ եթե պատերազմ լինի, ուրեմն մենք հաջորդ հաղթանակը պետք է Բաքվում տոնենք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Դավիթ Բաբայան. «Եթե պատերազմ լինի, ուրեմն մենք հաջորդ հաղթանակը պետք է Բաքվում տոնենք». «Ժողովուրդ»