Գևորգ Կոստանյանը դեռևս չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:41 22/01/2015

Գևորգ Կոստանյանը դեռևս չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Երեկվա դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն չի դիմել: Եվ, ընդհանրապես, չկա որևէ նշան, որ հայ-ռուսական բանակցությունների ընթացքում նման հարց ընդհանրապես քննարկվում է: Հայաստանի իշխանությունները, կարծես թե, համակերպվել են այն մտքի հետ, որ Պերմյակովը պետք է մնա ռուսական ռազմաբազայի տարածքում, և գոհ են նրանից, որ մեր քննիչները ժամանակ առ ժամանակ նրան հարցաքննելու հնարավորություն կունենան»:

«Նշենք, սակայն, որ հայաստանցի քննիչները Պերմյակովին կարող են տեսնել միայն ռուսական կողմի թույլտվությունն ունենալու պարագայում: Երեկ, ի դեպ, տեղի է ունեցել առաջին այդպիսի շփումը»,-հավելել է թերթը:

Placeholder
Գևորգ Կոստանյանը դեռևս չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին. «ՀԺ»