Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում կայանալու է համաշխարհային պրեմիերա
Մշակույթ
11:00 24/01/2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում կայանալու է համաշխարհային պրեմիերա

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հունվարի 30-ի համերգը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Համերգին ելույթ են ունենալու մենակատարներ՝ շեփորահար Ռամ Օրենը (Իսրայել) և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովը(Ռուսաստան): Համերգը կեղավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:

Երեկոյի ընթացքում հնչելու է Ալեքսեյ Կուրբատովի (Դաշնամուրի կոնցերտ թիվ 2` Դավիթ Մնացականյանի թեմաներով, երկ 27), Նուբար Ասլանյանի («Սիփանա քաջեր», Կոնցերտ-պոեմ շեփորի և նվագախմբի համար (համաշխարհային պրեմիերա)), Արամ Խաչատրյանի (Սիմֆոնիա թիվ 2) ստեղծագործություններից:

Համերգը կայանալու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Placeholder
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում կայանալու է համաշխարհային պրեմիերա