Պերմյակովի առաջին հարցաքննության մասին Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը 279 հազար դիտում է ունեցել. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:05 24/01/2015

Պերմյակովի առաջին հարցաքննության մասին Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը 279 հազար դիտում է ունեցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախօրեին Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը՝ հայ քննիչների կողմից Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի առաջին հարցաքննության մասին, հսկայական հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։

«Մեկ օրվա ընթացքում տեսանյութը վաստակել է 279 հազար դիտում, ինչը այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ հայկական համացանցում։ Նկատելի է սակայն, որ հայ հանրությունը զարմացած է, որ ի դեմս Պերմյակովի ոչ թե մարդակեր հրեշ է տեսնում, այլ սովորական 20 տարեկան տղայի, ով առաջին հայացքից չի տարբերվում հազարավոր ուրիշներից»,-նշել է թերթը: 

Placeholder
Պերմյակովի առաջին հարցաքննության մասին Քննչական կոմիտեի տարածած տեսանյութը 279 հազար դիտում է ունեցել. «ՀԺ»