ԳԱԱ-ն հայտարարում է հեռավար դասընթացների 2-րդ փուլի մեկնարկի մասին
Կրթություն, գիտություն
14:40 26/01/2015

ԳԱԱ-ն հայտարարում է հեռավար դասընթացների 2-րդ փուլի մեկնարկի մասին

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկորդ փուլի մեկնարկի և հեռավար դասընթացների գործերի ընդունելության մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մամուլի ծառայությունը:

Դասընթացները մեկնարկում են փետրվարի 5-ին՝ 5-6 շաբաթ տևողությամբ: Հեռավար դասընթացներին գրանցվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Գրանցվել հնարավոր է մինչև հունավի 29-ը ներառյալ:

Նախորդող հրապարակում՝
Հեռավար ուսուցում՝ Հայաստանում. այս տարի դասընթացը կլինի անվճար

 

Placeholder
ԳԱԱ-ն հայտարարում է հեռավար դասընթացների 2-րդ փուլի մեկնարկի մասին