Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
Հասարակություն
09:25 26/01/2015

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: 

Placeholder
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը