Իրանի արտգործնախարարը Երևանում է
Քաղաքական
11:11 27/01/2015

Իրանի արտգործնախարարը Երևանում է

«Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հայկական ծառության փոխանցմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես նշել է. «Տարածաշրջանը խաղաղության և կայունության կարիք ունի, առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիման վրա»:

Արտգործնախարար Զարիֆը շեշտել է, որ հարևանների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

ԻԻՀ ԱԳ նախարարը, անդրադառնալով երկկողմ այցելություններին, ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ երդման արարողությանը մասնակցելու փաստը, ինչպես նաև հավելել, որ վերջերս Թեհրան էին այցելել նաև Հայաստանի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը:

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարը Երևան է ժամանել Էդվարդ Նալբանդյանի հրավերով. նախատեսված է նրա հանդիպումը Նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: 

Placeholder
Իրանի արտգործնախարարը Երևանում է