Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարում.«ՉԻ»
Օրվա մամուլ
09:15 28/01/2015

Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարում.«ՉԻ»

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ և աշխատավարձի գումարները «փոխհատուցելու» է պաշտոններով։

Թերթը մեկնաբանել է.« Զավեշտն այն է, որ հիմնարկի (կոնյակի գործարան, «Հարթակ» թերթ) աշխատողներից ոմանք լրջորեն հավատում են այդ հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու և իրենց պաշտոններ տալու։ «Շեֆի» նկատմամբ նման վստահությունն, իհարկե, միանգամայն ողջունելի է, մանավանդ, որ նման հարցերում երկու ամիսը մեծ ժամկետ չէ։
 

Placeholder
Արթուր Բաղդասարյանը մի քանի ամիս է՝ աշխատավարձ չի վճարում.«ՉԻ»