Աղվան Հովսեփյանի եղբոր կարծիքով՝ Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առջև. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:08 28/01/2015

Աղվան Հովսեփյանի եղբոր կարծիքով՝ Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առջև. «ՀԺ»

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքով, Գյումրու ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առջև:

«Կարծում եմ հայկական դատարանում պիտի դատվի»,–«Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփյանը հավելելով, որ «ռուսական կողմը Պերմյակովին կարող է պատժել որպես դասալիք, իսկ մյուս հարցերով կզբաղվի հայկական կողմը»:

Հովսեփյանը դժվարացել է պատասխանել, թե ինչո՞ւ է մինչ այժմ Պերմյակովը գտնվում 102-րդ ռազմաբազայում, իսկ գյումրեցիների կազմակերպած ակցիաներին դրական գնահատական է տվել. «Դա ես շատ մեծ եմ գնահատում, մարդիկ ելան ոտքի ու չասեցին՝ սպանել… անպայման ողջունում եմ»,-հայտարարել է ՀՀԿ-ականը:

Նա թերթի թղթակցին ասել է նաև, որ իր եղբոր՝ Աղվան Հովսեփյանի հետ Գյումրիի իրադարձությունների մասին չի զրուցել և արտահայտում է իր անձնական տեսակետը։
 

Placeholder
Աղվան Հովսեփյանի եղբոր կարծիքով՝ Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առջև. «ՀԺ»