ԻԻՀ ԱԳ նախարար. Այս տարի նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան
Քաղաքական
13:30 28/01/2015

ԻԻՀ ԱԳ նախարար. Այս տարի նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան

«Իրանը բարձր է գնահատում միջազգային կառույցներում Հայաստանի ցուցաբերած աջակցությունը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույններն է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին և հույս հայտնել, որ 2015թ. կկազմակերպվի Հասան Ռոհանիի այցը Երևան:

Արտգործնախարար Զարիֆը վստահեցրել է, որ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ ընդլայնել համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան էր այցելել Իրանի արտգործնախարարը, որն առանձին հանդիպումներ ունեցավ Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ:

Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանի ԱԳ նախարարի երևանյան այցի ուշագրավ ուղերձները
Զարիֆ. Հայ-իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել
Իրանի արտգործնախարար. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում
«Հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մահմեդական երկրների համագործակցության տեսանկյունից օրինակելի կարելի է համարել»

 

Placeholder
ԻԻՀ ԱԳ նախարար. Այս տարի նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան