Պաշտպանության նախարար. Հայկական կողմն իրականացնում է պատժիչ, կանխարգելիչ, պարտադրող միջոցառումներ
Օրվա թեմա
12:00 28/01/2015

Պաշտպանության նախարար. Հայկական կողմն իրականացնում է պատժիչ, կանխարգելիչ, պարտադրող միջոցառումներ

«Այս օրերին սահմանում իրադրությունը վերահսկելի է, մեր զինծառայողներն իրենց տեղում են»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ այս օրերին սահմանում կրակոցների քանակն է շատ, միաժամանակ ընդգծեց, որ ամեն ինչ հայկական բանակի վերահսկողության տակ է:

Նախարարի խոսքով, հայկական կողմն իրականացնում է պատժիչ, կանխարգելիչ, պարտադրող միջոցառումներ:

Նշենք, որ Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ և ԼՂՀ ողջ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին:

Placeholder
Պաշտպանության նախարար. Հայկական կողմն իրականացնում է պատժիչ, կանխարգելիչ, պարտադրող միջոցառումներ