Ֆ. Օլանդը ապրիլի 24 ին կժամանի Երևան
Քաղաքական
12:07 29/01/2015

Ֆ. Օլանդը ապրիլի 24 ին կժամանի Երևան

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, ներկա կգտնվի Երևանում անցկացվող Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին: Ֆրանսիական «Ֆրանս 24» հեռուստալիքի փոխանցմամբ` Օլանդը նաև կոչով դիմել է Թուրքիային: 

Վերջինս Թուրքիային կոչ է արել նոր քալեր ձեռնարկել մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունների և կոտորածների վերաբերյալ «ճշմարտության» հասնելու ուղղությամբ, ինչպես նաև նշել է, որ «տաբուները կոտրելու ժամանակն է»:

«Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կտեսնենք նոր քայլեր»,- նշել է Օլանդը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը երեկ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որտեղ ներկա են եղել նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը, Փարիզի քաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք: 

Placeholder
Ֆ. Օլանդը ապրիլի 24 ին կժամանի Երևան