Լուկաշենկո «ԵՏՄ միասնական արժույթն իմ նախագահության օրոք չի լինի»
Քաղաքական
19:23 29/01/2015

Լուկաշենկո «ԵՏՄ միասնական արժույթն իմ նախագահության օրոք չի լինի»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵՏՄ-ում միասնական արժույթ իր նախագահության ընթացքում չի լինի: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը: Համաձայն աղբյուրի՝ Մինսկում տված ասուլիսում Լուկաշենկոն ասել է.«Չեմ կարծում, թե դա լինի վաղը, և չեմ էլ կարծում, որ դա լինի իմ նախագահության օրոք»:

Միևնույն ժամանալ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ միասնական արժույթի հարցը քննարկվել է ԵՏՄ անդամների ղեկավարների միջև:

«Բայց միայն քննարկել ենք: Այդ հարցը մեր օրակարգում ընդգրկված չէ»,- հավելել է Լուկաշենկոն:

«Միասնական արժույթի մակարդակին հասնելու համար շատ հարցեր կան լուծելու, այդ թվում նաև այն հարցերը, որոնց լուծումները հետաձգվել են մինչև 2025 թվական»,- ասել է Բելառուսի նախագահը:

Placeholder
Լուկաշենկո «ԵՏՄ միասնական արժույթն իմ նախագահության օրոք չի լինի»