Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքը
Տնտեսություն
17:44 30/01/2015

Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքը

Հունվարի 30-ից գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքը: Armeniangenocide100.org-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքն է։ Այն ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ:

Կայքը հասանելի է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այն բաղկացած է մի քանի բաժիններից` Ցեղասպանություն, Ճանաչում, Պատմիր քո կյանքը, Նորություններ և Գրադարան:

Placeholder
Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական կայքը