Բերբերյան. Երաշտի մասին դեռ վաղ է խոսել
Տնտեսություն
11:25 30/01/2015

Բերբերյան. Երաշտի մասին դեռ վաղ է խոսել

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այն կարծիքին է, որ գյուղատնտեսական տարվա, հնարավոր երաշտի վերաբերյալ կանխատեսումներ անելու համար շտապել պետք չէ:

«Վտանգ կա: Բայց կարծում եմ, բնությունը կկարգավորի ամեն ինչ ու նորմալ մեկնարկային տարի կունենանք: Արտառոց որևէ բան չի լինի, կարծում եմ: Փետրվարը, մարտի մինչև 10-ը դեռ առջևում է գյուղտարին սկսելու համար, այսօր չենք կարող ասել, թե փետրվարին ինչքան տեղումներ կլինեն»,-ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով, ծառերի վիճակը վատ չեն, բողբոջակալման պրոցես դեռ չկա, փետրվարին էլ չի բացառվում, որ տեղումներ կլինեն:

Մասնագետը գյուղատնտեսության ոլորտի զարգացումն ապահովելու գործում խիստ կարևորեց ոռոգման ճիշտ կազմակերպումը:

«Հրատապ է օրենսդրական փոփոխությունների իրականացումը, մոնոպոլ վիճակի վերացումը: Մրցակցություն պետք է լինի: Մեր հաշվարկներով դա կբերի ջրի սակագնի իջեցմանը՝ 15-20 տոկոսով»,-ասաց Բերբերյանը: 

Placeholder
Բերբերյան. Երաշտի մասին դեռ վաղ է խոսել