Հալեպում հայ է զոհվել
Աշխարհում
09:51 31/01/2015

Հալեպում հայ է զոհվել

Հալեպում հոծ բնակչության ունեցող «Ազիզիէ» շրջանը նախօրեին հրթիռակոծվել է: «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ, զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված հրթիռների պայթյունի հետևանքով կային երեք վիրավոր: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն Գէորգ Հալլաճեանի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նրա դուստրերի վիճակը կայուն է:

Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել և նյութական մեծ վնաս է հասցվել:

Placeholder
Հալեպում հայ է զոհվել