Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածներից երկուսը պաշտոնյաների որդիներ են. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:39 31/01/2015

Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածներից երկուսը պաշտոնյաների որդիներ են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ն անդրադարձել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում գրանցված դժբախտ դեպքին՝ նշելով, որ հունվարի 29-ին հայտնաբերվել է առաջին կուրսի ուսանող Հայկազ Բարսեղյանի անկենդան մարմինը՝ կախված վիճակում։ Ապագա սպայի մարմնին հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որոնք վկայում են, որ տղային նախ տանջել, ծեծի են ենթարկել, ապա անկենդան մարմինը կախել պտտաձողից։. Երեկ քննչական կոմիտեն հաղորդել է, որ զինծառայողին սպանելու կասկածանքով 4 հոգի ձերբակալվել են՝ Վաչե Սահակյան, Մովսես Ազարյան, Գնել Թևոսյան, Նորիկ Սահակյան։ Բայց ուշագրավն այն է, որ ձերբակալված ուսանողներից երկուսը բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են։ Մեկի հայրն իրավապահ մարմիններում ղեկավար աշխատանքի է, մյուսինն աշխատում է հենց Ռազմական ինստիտուտում։ Նա ինստիտուտի տնօրեն Մարտին Կարապետյանի տեղակալներից մեկն է։ Երեկ ինստիտուտից հրաժարվել են մեկնաբանություն տալ, իսկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքել, որ հաստատել է լուրը:

«Ես քննության գաղտնիքների վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ»,-ասել է խոսնակը։ 

Placeholder
Զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվածներից երկուսը պաշտոնյաների որդիներ են. «Հրապարակ»