ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների
Քաղաքական
14:12 31/01/2015

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված վերոնշյալ քայլերը կատարվել են ի պատասխան հակառակորդի կողմից իրականացված ականանետային նախահարձակ գործողությունների:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը: 

Placeholder
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների