Մխիթարյանն ուզում է ամռանը հեռանալ «Բորուսիայից»
Աշխարհում
13:00 02/02/2015

Մխիթարյանն ուզում է ամռանը հեռանալ «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ գերմանական թիմից: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի թիմ է տեղափոխվել 2013 թ., Դոնեցկի «Շախտյորից»: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 21 խաղ և խփել 2 գոլ:

«Մեծ ֆուտբոլիստները հազվադեպ են ձմռանը թիմ փոխում,- Ռայոլայի խոսքերը մեջբերել է «Calciomercato»-ն:- Մխիթարյանը «Բորուսիայից» ամռանը հեռանալու ցանկություն է հայտնել: Տեսնենք, թե ինչ կստացվի»:

Placeholder
Մխիթարյանն ուզում է ամռանը հեռանալ «Բորուսիայից»