Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հարցում. Ռուսների 48 տոկոսը համոզված է, որ Գյումրիի գործով քննությունը պետք է իրականացնեն ռուս և հայ քննիչները
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և դրան հետևած բողոքի ակցիաների մասին գիտեն ռուսների 68 տոկոսը, 32 տոկոսն ընդհանրապես այդ մասին չի լսել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Սոցիոլոգիական հարցումն անցկացրել է «Լեվադա-կենտրոնը»: Հարցումն անցկացվել է հունվարի 23-26-ը, մասնակցել է 1600 մարդ` ՌԴ 46 շրջանից:
Ողբերգության մասին տեղյակ ռուսների մեծ մասը կարծում է, որ այս գործով քննությունը պետք է իրականացնեն և ռուս, և հայ քննիչները (48 տոկոս), 42 տոկոսի կարծիքով՝ դատարանը պետք է լինի ռուսաստանյան, բայց դատավարությունն անցկացվի Հայաստանի տարածքում (44 տոկոս):
Հարցվածների 25 տոկոսն այն կարծիքին է, որ ռուս քննիչները պետք է գործով զբաղվեն, իսկ 21 տոկոսը՝ հայ:
Հարցվածների 37 տոկոսի կարծիքով, դատավարությունը պետք է անցկացնի հայկական կողմը, 21 տոկոսը դժվարացել է պատասխանել: 35 տոկոսը համոզված է, որ դատավարությունը պետք է անցկացվի Ռուսաստանում:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրված նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն: