Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմնադիր խորհրդարանի տուժած անդամների վիճակը բարելավվում է. «Ո՞ւմ բողոքենք»
Հիմնադիր խորհրդարանի ավելի քան քսան անդամ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել, այժմ բոլորի վիճակը բարելավվում է, ներքին վնասվածքներ, արյունահոսություն չի եղել, դուրս են գրվել: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանը ավտոերթ էր կազմակերպել դեպի Արցախ:
«Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ»,- այս մասին ասված էր Հիմնադիր խորհրդարանի նույն օրը տարածած հաղորդագրության մեջ:
Վ. Ավետիսյանն ասաց, որ բողոք չեն ներկայացնելու. «Ո՞ւմ ներկայացնենք՝ մեր երկիրը զավթած ռեժիմին»:
Նախորդող հրապարակումներ՝
ԼՂՀ ոստիկանություն. Ավտոերթի մի խումբ մասնակիցներ դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները
«Միջադեպի վերաբերյալ մանրամասները ճշտվում են». ԼՂՀ ոստիկանությունը Նախախորհրդարանի անդամների վրա հարձակման մասին