Այսօր Երևանում սպասվում է +12 աստիճան տաքություն
Օրվա թեմա
10:11 02/02/2015

Այսօր Երևանում սպասվում է +12 աստիճան տաքություն

Հանրապետության տարածքում փետրվարի 2-3-ին, 4-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 4-ի ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, փետրվարի 2-4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 4-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում փետրվարի 2-3-ին, 4-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի ցերեկը սպասվում են տեղումներ:

Ըստ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալների, այսօր ցերեկը ջերմաստիճանը Երևանում կհասնի +10-ից +12 աստիճան, վաղը ցերեկը կգրանցվի +14 աստիճան:

Placeholder
Այսօր Երևանում սպասվում է +12 աստիճան տաքություն