Լիբիայում կասեցվել է Քադաֆիի շրջանի  պետական պաշտոնյաներին քաղաքական կյանքին մասնակցելն արգելող օրենքը
Քաղաքական
18:56 03/02/2015

Լիբիայում կասեցվել է Քադաֆիի շրջանի պետական պաշտոնյաներին քաղաքական կյանքին մասնակցելն արգելող օրենքը

Լիբիայում կասեցվել է Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց երկրի քաղաքական կյանքին մասնակցությունն արգելող օրենքը:  «Իտար տասս» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի օրենսդիր մարմինի պատգամավոր Թարեք ալ-Ջերուշին, հաղորդում է,  որ նման որոշում է կայացրել միջազգային հանրության կողմից ճանաչված Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (ընտրված մշտական խորհրդարանը):

«Ներկայացուցիչների պալատը քվեարկել է քաղաքական մեկուսացման մասին օրենքի գործողության կասեցման օգտին մինչև մշտական սահմանադրության ընդունումը»,- հայտարարել է Թարեք ալ-Ջերուշին:

Վերջինիս խոսքերով` նորմատիվային ակտը կարելի է համարել ուժը կորցրած:

Նշենք, որ «քաղաքական մեկուսացման մասին օրենքը» արգելում էր պետական ղեկավար պաշտոններ զբաղեցնել 1969թ. սեպտեմբերից ,այն է` Քադաֆիի իշխանության գլուխ գալու ժամանակից մինչև 2011թ. հոկտեմբերին նրա սպանությունը պետական բոլոր կառույցներում ծառայած բոլոր պաշտոնյաներին:

Հիշեցնենք, որ 2011 թ. փետրվար ամսին Լիբիայում սկսվեցին բողոքի զագվածային ցույցեր ավելի քան 40 տարի երկիրը ղեկավարող Մուամար Քադաֆիի դեմ, որոնք շատ արագ վերաճեցին քաղաքացիական պատերազմի: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2011 թ մարտի 17-ին Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունեց, որով նախատեսվում է երկրի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել և Քադաֆիի ուժերի դեմ օտարերկրա ռազմական գործողություններ իրականացնել: Մարտի 19-ին սկսվեց բուն ռազմական օպերացիան: Արևմտյան օդուժի աջակցությամբ ընդդիմադիր ուժերը կարողացան տապալել Քադաֆիի վարչակարգը: Հոկտեմբերի 20-ին Մուամար Քադաֆիի դաժանաբար սպանվեց ընդդիմադիրների կողմից:

Placeholder
Լիբիայում կասեցվել է Քադաֆիի շրջանի պետական պաշտոնյաներին քաղաքական կյանքին մասնակցելն արգելող օրենքը