Ուորլիք. «Մենք խորապես անհանգստացած ենք հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած լրջագույն բռնություններով»
Քաղաքական
11:42 03/02/2015

Ուորլիք. «Մենք խորապես անհանգստացած ենք հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած լրջագույն բռնություններով»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խորը անհանգստություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում նկատված բռնությունների կապակցությամբ: Այս մասին համանախագահը խոսել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:

«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,- նշել է Ուորլիքը:

Վերջինիս խոսքով` նկատվող բռնությունների աճն ու միջադեպերը ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:

«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, ինչպես նաև նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ»,- հավելել է Ուորլիքը:

Placeholder
Ուորլիք. «Մենք խորապես անհանգստացած ենք հակամարտության գոտում վերջերս տեղի ունեցած լրջագույն բռնություններով»