ԵՏՄ անդամ երկրներում, հնարավոր է, Facebook-ն արգելափակվի. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:36 04/02/2015

ԵՏՄ անդամ երկրներում, հնարավոր է, Facebook-ն արգելափակվի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ռուսաստանը փորձում է մինչև աշուն թե իրենց մոտ, թե ԵՏՄ երկրներում սահմանափակել ինտերնետի ու սոցկայքերի, մասնավորապես Facebook-ի «տարածելիությունը», ընդհուպ արգելափակում` մտավախություն ունենալով ոչ միայն Հայաստանում վերջին շրջանում սկսված 102-րդ ռազմաբազայի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքի, քարոզչության, Բելառուսի նույնքան ակտիվ մղումից դեպի Արևմուտք, այլև Ռուսաստանի ներսում հասունացող հակապուտինյան տրամադրությունների աճից:

«Նպատակը վաղուց կար, սակայն հակառակ ռեակցիայից Կրեմլում նույնպես մտավախություն կա, այդ իսկ պատճառով այդ իդեա-ֆիքսի իրականացումն ամեն անգամ հետաձգվում է»,- տեղեկացրել է թերթի ռուսաստանյան աղբյուրը:

Placeholder
ԵՏՄ անդամ երկրներում, հնարավոր է, Facebook-ն արգելափակվի. «Հրապարակ»