Տեսախցիկն արձանագրել է Թայվանում մարդատար ինքնաթիռի անկումը (Տեսանյութ)
Աշխարհում
11:27 04/02/2015

Տեսախցիկն արձանագրել է Թայվանում մարդատար ինքնաթիռի անկումը (Տեսանյութ)

Մեքենայի սրահում ամրակցված տեսախցիկն արձանագրել է այսօր առավոտյան Թայվանում մարդատար ինքնաթիռի անկումը։ «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, տեսանյութն հասանելի է «Youtube» հոսթինգում։

Նշենք, ավելի վաղ հաղորդվել էր, թե «TransAsia Airways» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Թայբեյ քաղաքից ուղևորվում էր Ցզինմեն, թռիչքից կարճ ժամանակ անց բախվել է էստակադայի և ընկել Կիլունգ գետը։

Նախնական տվյալներով, վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, ևս 10-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել։

Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 58 մարդ։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։


 

Placeholder
Տեսախցիկն արձանագրել է Թայվանում մարդատար ինքնաթիռի անկումը (Տեսանյութ)