Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները հայտնի են
Սպորտ
14:07 05/02/2015

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները հայտնի են

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց «E» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Դանիայի, Ռումինիայի, Ուելսի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:

Ընդհանուր առմամբ, ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 9 խմբերի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյ-օֆֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 12 թիմեր:

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

Placeholder
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները հայտնի են