Հենրիխ Մխիթարյան. «Հոգով ու սրտով «Բորուսիայի» հետ եմ»
Սպորտ
12:45 06/02/2015

Հենրիխ Մխիթարյան. «Հոգով ու սրտով «Բորուսիայի» հետ եմ»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն լուրերի հետ, որ ամռանը կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից:

«Կուզեի օգտագործել այս հնարավորությունը և ի սրտե հայտարարել, որ հիմա լիովին կենտրոնացած եմ իմ ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում իմ պարտականությունները կատարելու վրա: Ներկայումս մենք գտնվում ենք դժվարին կացության մեջ Բունդեսլիգայում, բայց միասին կարող ենք պայքարել՝ դրանից դուրս գալու համար: Կարող եմ հավաստիացնել, որ հոգով և սրտով «Բորուսիայի» հետ եմ»,-գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. «Հոգով ու սրտով «Բորուսիայի» հետ եմ»