Նյու-Յորքի թանգարաններում արգելել են սելֆիի համար նախատեսված շտատիվները
Մշակույթ
19:31 06/02/2015

Նյու-Յորքի թանգարաններում արգելել են սելֆիի համար նախատեսված շտատիվները

Նյու-Յորքի որոշ թանգարաններում արգելել են օգտագործել սելֆիի համար կիրառվող հատուկ շտատիվները: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով CBS New York-ին:

Թանգարանների ներկայացուցիչները պնդում են, որ այդ սարքավորումներիը իրական սպառնալիք են ինչպես թանգարանների սեփականատերերի, այնպես էլ արվեստի գործերի համար:

Այդ շտատիվների կիրառումն արգելվել է այնպիսի թանգարաններում, ինչպիսիք են Cooper Hewitt դիզայնի թանգարանը և Ժամանակակից արվեստների թանգարանը:

Նշվում է, որ Մետրոպոլիտեն թանգարանը նույնպես քննարկում է դրանք արգելելու հարցը:
 

Placeholder
Նյու-Յորքի թանգարաններում արգելել են սելֆիի համար նախատեսված շտատիվները