Ճոյտը պատրաստ է 500 միլիոնից 80 միլիոնը վճարել, չնայած իրեն մեղավոր չի ճանաչում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:10 07/02/2015

Ճոյտը պատրաստ է 500 միլիոնից 80 միլիոնը վճարել, չնայած իրեն մեղավոր չի ճանաչում. «Ժամանակ»

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) չնայած իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն պատրաստ է վճարել իր դեմ հարուցված քրեական գործով 7 դրվագներից 5-ով սահմանված գումարը, որը մոտ 80 միլիոն է կազմում: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: Վերջինիս խոսքերով, սակայն, Հակոբյանը չի ընդունում մյուս երկու դրվագները, որոնցով սահմանվում է մոտ 440 միլիոն դրամ:

«Այդ երկու դրվագով գումարը շատ մեծ է և հիմնավորված չէ: Եվ չնայած մյուս դրվագների պարագայում էլ համաձայն չէ, սակայն շատ զայրացած է և ասում է, որ պատրաստ է վճարել այդ գումարը: Բացի դրանից՝ Հակոբյանը հարկայինի այդ ակտը բողոքարկել է վարչական դատարանում, և դատարանի որոշումից հետո նոր միայն ակնհայտ կդառնա, թե որքանով է նա մեղավոր: 

Placeholder
Ճոյտը պատրաստ է 500 միլիոնից 80 միլիոնը վճարել, չնայած իրեն մեղավոր չի ճանաչում. «Ժամանակ»