Բուք է Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին
Հասարակություն
10:15 09/02/2015

Բուք է Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին

Այսօր ժամը 09:30-ի դրությամբ Հայաստանի գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն: Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մերկասառույց է: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: 

Ողջ գիշերվա ընթացքում տեղացած առատ ձյան, սաստիկ գետնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):

Բուք է սկսվել Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


 

Placeholder
Բուք է Սարավանի լեռնանցքում, Ջերմուկի տարածաշրջանում, Քուչակից Վանաձոր տանող ավտոճանապարհին