«Ստոմատոլոգների թվով Եվրոպայում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը» (տեսանյութ)
Առողջություն
15:18 09/02/2015

«Ստոմատոլոգների թվով Եվրոպայում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը» (տեսանյութ)

«Ստոմատոլոգների թվով Եվրոպայում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը:

Նշենք, որ  այսօր` ստոմատոլոգների  միջազգային օրն է:

«Չեմ կարող ստույգ ասել, թե քանի ստոմատոլոգ է աշխատում Հայաստանում, քանի որ նրանց մեծ մասը գրանցված չեն»,-նշեց Աշոտ Գևորգյանը:

Անդրադառնալով ոլորտի խնդիրներին նա ասաց, որ հաճախ է հանդիպում, որ բժիշկները ունեն լիցենզիա, սակայն գիտելիքներ չունեն. «Ոլորտի խնդիրները շատ են: Պետք է ստոմատոլոգների ատեստավորում անցկացնել»:

Նա խնդիրներից առանձնացրեց նաև արտոնագրային վճարումների կարգը ուժի մեջ մտնելը, որով փոխվեց վճարումների կարգը:

Կադրային քաղաքականության և կլինիկաների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
 

Placeholder
«Ստոմատոլոգների թվով Եվրոպայում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը» (տեսանյութ)