Ջեյմս Ուորլիքն անհամբեր սպասում է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանների հետ աշխատելուն
Քաղաքական
10:44 10/02/2015

Ջեյմս Ուորլիքն անհամբեր սպասում է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանների հետ աշխատելուն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանում և Ադրբեջանում նշանակված ԱՄՆ արտակարգ և լիազոր նոր դեսպաններին:

«Մենք ողջունում ենք երկու նոր դեսպաններին՝ Հայաստանում Ռիք Միլլսին և Ադրբեջանում Բոբ Սեկուտային: Ես ահամբեր սպասում եմ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեզ հետ միասին աշխատելուն»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ջեյմս Ուորլիքը:

Հիշեցնենք, որ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլլսի թեկնածությունը ԱՄՆ Սենատը հավանության արժանացրել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ին: Միլսը իր դիվանագիտական գործունեությունը սկսել է 1988 թվականից: Նա փոխարինում է Ջոն Հեֆերինին: 

Placeholder
Ջեյմս Ուորլիքն անհամբեր սպասում է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանների հետ աշխատելուն