Կոստանյանը ազգային անվտանգության ծառայության միջոցով է Չայկային նամակ ուղարկել. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:32 11/02/2015

Կոստանյանը ազգային անվտանգության ծառայության միջոցով է Չայկային նամակ ուղարկել. «ՀԺ»

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ուղարկած նամակը՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու մասին, դեռ անպատասխան է մնում: Նամակը Չայկային էր ուղարկվել հունվարի 17-ին:

ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն, «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին երեկ հայտնել են, որ Ռուսաստանից դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել: Թերթի տեղեկություններով, նամակը ՌԴ դատախազին է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցով և ոչ թե ուղիղ՝ դատախազությունից դատախազություն: Չի բացառվում, որ այս խուճուճ ճանապարհն է պատճառը, որ հայկական կողմն առ այսօր գրավոր պաշտոնական պատասխան չունի ռուսներից:
 

Placeholder
Կոստանյանը ազգային անվտանգության ծառայության միջոցով է Չայկային նամակ ուղարկել. «ՀԺ»