Հարևանություն անելն օգնում է ճգնաժամը հաղթահարել
Աշխարհում
15:00 11/02/2015

Հարևանություն անելն օգնում է ճգնաժամը հաղթահարել

Շատ մարդիկ ճգնաժամի ընթացքում դիմում են ծանոթների օգնությանն ու աջակցությանը: Արիզոնայի համալսարանի հետազոտողները փորձել են պարզել, արդյոք օգնում են հարևանների հետ հարաբերությունները հաղթահարելու սոցիալական ու տնտեսական ճգնաժամը: Գիտնականները հարցի պատասախանը ստանալու համար վերցրել են 1200 -1400 թվականները:

«Մեդդեյլի.ռու»-ն  գրում է, որ 1276-1299-ին ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում ուժեղ երաշտ էր: Ուսումնասիրելով ԱՄՆ ազգային գիտությունների հիմնադրամում եղած կավե ամանները, գիտնականները ենթադրում էին, որ եթե տարբեր համայնքներում պատրաստված կերամիկան նույն նախշերն ուներ, ապա համայնքները միմյանց հետ համագործակցել են ու շփվել:

Գիտնականները պարզել են, որ երաշտի ընթացքում շատ խմբերի հարաբերություններ ավելի են սերտացել: Մարդիկ դիմում էին հարևաններին օգնության համար: Ահա այս կապերի ու համագործակցության շնորհիվ մարդիկ կարողացել են հաղթահարել երաշտը, համայնքից հեռացել են նրանք, ովքեր քիչ սոցիալականացված են եղել:

Placeholder
Հարևանություն անելն օգնում է ճգնաժամը հաղթահարել