Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆեյսբուք սոցիալական կայքը նոր «ժառանգական կապ» գործողություն է նախատեսել: Այս ֆունկցիան այժմ գործարվել է ԱՄՆ-ում, և թույլ է տալիս օգտատերերին ընտրել իրենց ընկերներից մեկին, ով կտնօրինի իրեն ֆեյսբուքյան հաշիվը իրենց մահից հետո: Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:

Հիմնականում հաշիվը տնօրինելու իրավունքը ժառանգած անձը կարող է վերջին գրառում կատարել, փոխել պրոֆիլի նկարը, ընդունել ընկերության առաջարկները, ինչպես նաև վարել արխիվային նյութերը:
![]()
Հաշիվը տնօրինողները նաև կարող են ներբեռնել արխիվային ֆայլերը, սակայն անձնական հաղորդագրությունները չեն կարող տնօրինել, ինչպես նաև չեն կարողանա խմբագրել արխիվային գրառումները:

Այս նորույթը ֆեյսբուքում հայտնվել է բազմաթիվ օգտատերերի խնդրանքով, որոնք բողոքել են, որ մահացած ընկերների էջերը պասիվ են մնում, բացի այդ, անհրաժեշտ է լինում կառավարել էջը կամ փակել այն:
