«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արգելվել է Քենիայում
Մշակույթ
09:48 12/02/2015

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արգելվել է Քենիայում

Քենիայի իշխանություններն արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը: Համապատասխան հանձնաժողովը չի հայտնել արգելքի պատճառը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:

Ֆիլմում կան սեռական բնույթի բաց տեսարաններ: Ֆիլմը նկարահանված է անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի  «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպի հիման վրա, որը հրատարակվել է  2011 թվականին:

Նմանատիպ ֆիլմերը Քենիայում հաճախ են արգելվում, քանի որ այդ երկրի հասարակությունը բավականին պահպանողական է, իսկ երկիրը մեծամասամբ քրիստոնեական:

«Մոխրագույնի 50 երանգները» արդեն արգելել են Մալայզիան և Ինդոնեզիան:

Placeholder
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արգելվել է Քենիայում