Տ. Ուրիխանյանը նախագահի՝ Գագիկ Ծառուկյանին քննադատելու առիթով հիշեցրել է Հիտլերին. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:48 13/02/2015

Տ. Ուրիխանյանը նախագահի՝ Գագիկ Ծառուկյանին քննադատելու առիթով հիշեցրել է Հիտլերին. «Առավոտ»

«Առավոտ»-ը ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի կողմից Ծառուկյանի հասցեին հնչեցված խիստ քննադատությունների վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրխանյանից:

«Հիտլերն էլ էր կիրթ ու ինտելեկտով օժտված անձնավորություն, կոտորեց քառասուն միլիոն մարդ, իսկ մեր երկրում աղքատությունը հասնում է քառասուն տոկոսի, մարդիկ հաց ու դեղ չունենալուց են կոտորվում. կարեկցելու, մարդու վիճակը ընկալելու պատասխանատվությունը ստանձնելու ու այն կրելու համար սիրտ ու հոգի է պետք, իսկ մնացածը երկրորդական է դառնում: Մնացածի մասին թող գիշերն անցնի, հետո»,-ասել է ԲՀԿ խոսնակը:

Placeholder
Տ. Ուրիխանյանը նախագահի՝ Գագիկ Ծառուկյանին քննադատելու առիթով հիշեցրել է Հիտլերին. «Առավոտ»