Կարինե Աճեմյան. Նման պայմաններում անթույլատրելի է միջազգային կառույցներում վարկաբեկել ՀՀ իշխանություններին
Քաղաքական
14:00 13/02/2015

Կարինե Աճեմյան. Նման պայմաններում անթույլատրելի է միջազգային կառույցներում վարկաբեկել ՀՀ իշխանություններին

«Դա ոչ միայն իմ, այլ ամբողջ Հանրապետական կուսակցության կարծիքն է: Բոլորը ընդունեցին այն տեսակետը, որ պետք էր երևի թե վաղուց գնալ այս քայլին»,-անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` Panorama.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:

Պատգամավորի խոսքով` հիմա էլ ուշ չէր այս քայլերի ձեռնարկման համար, քանի որ ապրիլի 24-ի հետ կապված միջազգային տաբեր կառույցների հետ սպասվում է հսկայածավալ աշխատանքի իրականացում, հետևաբար մեզանից պահանջվելու է համախմբվածություն:

Կ. Աճեմյանի դիտարկմամբ` նման պայմաններում անթույլատրելի է միջազգային կառույցներում և ամբիոններում վարկաբեկել, բամբասել ու փնովել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

«Ի վերջո կուսակցության լիդերը պատասխանատու է իր կուսակցության համար և չի կարելի քաղաքական ուժին տանել չգիտես որտեղ, չգիտես ինչի համար և հասցնել մի կետի, որը, կարծում եմ, շատ անհարիր է քաղաքական ուժին»,-նշեց Կ. Աճեմյանը:

Աճեմյանի խոսքով` մենք պետք է միահամուռ և համախմբված գնանք մեր այն նպատակների ուղղությամբ, որոնք մեզ վերջապես պետք է տանեն ազգային արժեքները գնահատելուն և պահպանելուն:

Թեմային առնչվող հրապարակումներ`
«Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում». Աշոտյանի ելույթը (տեսանյութ)
Շարմազանով. «Ներում են նրան, ով ներողամտություն է հայցում» (տեսանյութ)
Անթույլատրելի է, երբ քաղաքական ուժի ղեկավարը շանտաժի է ենթարկում իշխանություններին. Գագիկ Մինասյան
Սուքիաս Ավետիսյան. Համամիտ եմ նախագահի հնչեցրած մտահոգությունների հետ

Placeholder
Կարինե Աճեմյան. Նման պայմաններում անթույլատրելի է միջազգային կառույցներում վարկաբեկել ՀՀ իշխանություններին