Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեմ Սարգսյանը կծանոթանա դաժան սպանության վայրին, կտեսնի դեպի ռուսական զորամաս երթուղին
Գյումրիի ողբերգական սպանության գործով տուժողների իրավահաջորների ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանն այսօր առավոտյան մեկնում է Գյումրի հանդիպելու սպանվածների հարազատների հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբանը:
«Մի շարք կարևոր հարցեր կան քննարկելու, ինչպես նաև անձամբ ցանկանում եմ տեսնել դեպքի վայրը և հարակից տարածքը, դեպի զորամաս և դեպի Բայանդուր գյուղ հնարավոր երթուղիները, որոնք գուցե նոր միջնորդությունների և քայլերի անհրաժեշտություն առաջացնեն»,-ասաց պարոն Սարգսյանը:
Փաստաբանը հնարավորություն է ստացել կատարել այս գործողությունները, քանի որ գործը քննող ՀՀ քննչական կոմիտեն բավարարել էր նրա ներկայացրած միջնորդությունը:
Նշենք, որ փաստաբանը միջնորդել էր նախաքննական մարմնին նախ պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Ավետիսյանների տուն (Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն) տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
Սարգսյանը միջնորդել էր նաև պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
«Դրական արդյունքների դեպքում այս գործողությունները մասնավորապես հնարավորություն կտան պարզել Վ.Պերմյակովի՝ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն գնալու և այնտեղից հեռանալու իրական երթուղին, ժամերը, նրա հետ հնարավոր այլ անձանց առկայությունը և այլն», -միջնորդության մեջ բացատրել էր փաստաբանը:
Նախաքննական մարմնին փաստաբանը միջնորդել էր նաև համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վ.Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները դեպքից առնվազն մեկ ամիս առաջվանից մինչև Վ. Պերմյակովի հայտնաբերումը և այդ հեռախոսների առգրավումն ընկած ժամանակահատվածի համար:
Նախաքննական մարմնին ներկայացված փաստաբանի միջնորդության մեջ նշվում էր նաև հետևյալը.
4.Վերը նշված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները ստանալուց հետո հարցաքննությունների, քննչական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովի ընկերական, հարազատական և այլ կապերը, ինչպես նաև նրանց հնարավոր մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը: Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրել Վ.Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերը, որոնք կատարվել են 2015 թվականի հունվարի 11-ին և 12-ին, հատկապես դեպքից հետո, քանի որ չի բացառվում, որ Վ.Պերմյակովն օգտագործած լինի դրանք:
5. Զննել Վ.Պերմյակովի, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսները՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում չկան գործի համար նշանակություն ունեցող SMS հաղորդագրություններ: Այդպիսիք չլինելու դեպքում այդ բջջային հեռախոսները տրամադրել փորձագետներին՝ հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված SMS հաղորդագրությունները:
6. Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի ղեկավարությանը, պարզելու համար, թե .
-Վ. Պերմյակովը որքա՞ն ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության և ե՞րբ, հատկապես, թե մինչև դեպքը ե՞րբ է նախավերջին անգամ հերթապահության եղել,
-նախավերջին և վերջին անգամ ու՞մ հետ է եղել հերթապահության,
-նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա՝ ե՞րբ, որքա՞ն ժամանակով, պարզվե՞լ է արդյոք, թե ինչ նպատակով է այն լքել և որտե՞ղ է գտնվել այդ ընթացքում,
-ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում Վ.Պերմյակովը կարճաժամկետ արձակուրդ մեկնել է, թե՝ ոչ, եթե այո, ապա ինչի՞ կապակցությամբ/ի՞նչ հիմքով/, ե՞րբ, որքա՞ն ժամանակով և որտե՞ղ է այն անցկացրել,
-զորամասում ովքե՞ր են նրան տեսակցության եկել և ե՞րբ:
7.Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին, պարզելու համար՝
-արդյո՞ք Վ.Պերմյակովը զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերել է, թե՞ ոչ,
-նախքան Գյումրիում տեղակայված զորամասում ծառայության անցնելը Վ.Պերմյակովը որևէ արտասահմանյան երկիր մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե մեկնել է, ապա ո՞ր երկիր, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, իսկ հնարավորության դեպքում նաև՝ ի՞նչ նպատակով:
8.Համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկե՞լ է, թե՝ ոչ: Եթե այո, ապա՝ ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով և հատկապես ու՞մ հետ, այդ ընթացքում որտե՞ղ է գտնվել և ու՞մ հետ է շփվել:
9. Ձեր կողմից նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության շրջանակներում ի լրումն Ձեր կողմից առաջադրված հարցերին, փորձագետներին առաջադրել նաև հետևյալ հարցը՝
-դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված 1283689 համարի AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին»: