Ծառուկյանի ելույթի տեսագրությունն այդպես էլ չհրապարակվեց. «Հայկական ժամանակ»
Օրվա մամուլ
09:39 14/02/2015

Ծառուկյանի ելույթի տեսագրությունն այդպես էլ չհրապարակվեց. «Հայկական ժամանակ»

Երեկ մինչև օրվա վերջ այդպես էլ համացանցում չհայտնվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աղմկոտ ելույթի վիդեո-տարբերակը, ինչը չվրիպեց սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունից և զանազան վարկածների տեղիք տվեց: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Նույնիսկ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Ծառուկյանի ելույթը հնչում էր հաղորդավարների ընթերցմամբ: Երեկվա ընթացքում Գագիկ Ծառուկյանի ձայնը ոչ մի անգամ եթերում չի հնչել: 

Placeholder
Ծառուկյանի ելույթի տեսագրությունն այդպես էլ չհրապարակվեց. «Հայկական ժամանակ»