Պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ևս լքեց ԲՀԿ-ն
Քաղաքական
13:38 17/02/2015

Պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ևս լքեց ԲՀԿ-ն

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ ԱԺ-ն նման դիմում ստացել է:

Ըստ տեղեկությունների, մանդատից հրաժարվելու պատճառը վերջինիս կողմից «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» լքելն է:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) կուսակցությունից և խմբակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել:

Ա. Բաբայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Կարո Կարապետյանից ԱԺ-ը դիմում չի ստացել:

«Կուսակցությունից և խմբակցություններից դուրս գալու մասին դիմումները, ըստ կանոնակարգ օրենքի, նախատեսված չէ հասցեագրել ԱԺ նախագահին: Նմանատիպ հարցերն անհրաժեշտ է ճշտել համապատասխան կուսակցություններից կամ խմբակցություններից»,-Panorama.am-ի հետ զրույցում հավելեց Բաբայանը:

Placeholder
Պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ևս լքեց ԲՀԿ-ն