2 հայկական պետությունների համագործակցությունը` մշակույթի ոլորտում
Մշակույթ
17:28 20/02/2015

2 հայկական պետությունների համագործակցությունը` մշակույթի ոլորտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրավարի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը` խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են մշակույթի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման ձևաչափով` օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումների անցկացումը` հավելելով, որ այն թույլ է տալիս ավելի խորը պատկերացնել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
2 հայկական պետությունների համագործակցությունը` մշակույթի ոլորտում