Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները
Մշակույթ
11:13 23/02/2015

Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները

«Օսկար» կինոմրցանակաբաշխության լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» կինոնկարը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին արժանացել է նաև «լավագույն ռեժիսոր» մրցանակի: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

Տարվա լավագույն օպերատոր է ճանաչվել Էմանուել Լյուբեցկին՝ «Բըրդմեն» ֆիլմի համար։

Տարվա լավագույն դերասան մրցանակին է արժանացել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում «Օսկար» է ստացել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմում խաղացած դերի համար։

«Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է «Սելմա» ֆիլմի Glory երգը:

Ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար մրցանակ է ստացել Ալեքսանդր Դեպլան՝ «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմի սոունդրեքի համար։

Լավագույն հեշտացված սցենարի համար մրցանակի է արժանացել «Իմիտացիոն խաղ» ֆիլմի սցենարիստ Գրեմ Մուրը:

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Բըրդմեն» ֆիլմը։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմը։

Նշենք, որ Անդրեյ Զվյանգինցևի «Լևիաթան» ֆիլմը մնացել է առանց մրցանակի:

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի 87-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը անց էր կացվում Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում:

Նախորդող հրապարակում՝
«Օսկար» կինոմրցանակաբաշխությունը՝ Առաջին ալիքի եթերում

Placeholder
Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները